ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Կույրերի գլխավոր խնդիրը զբաղվածության հարցն է

Կույրերի գլխավոր խնդիրը զբաղվածության հարցն է
13.11.2013 | 14:38

«Կույրերի միավորման ղեկավարության ապաշնորհ գործունեության պատճառով է, որ նման իրավիճակ ունենք: Այս միավորման բալանսի վրա բազմաթիվ շենքեր կան, որոնք ղեկավարությունը վարձակալության է տալիս և անհասկանալի է, թե ուր են գնում վարձակալությունից ստացվող գումարները: Մինչդեռ կարող էին ներդրողներ գտնել, խոշոր ծրագրեր անել այդ շենքերում, սեփական ուժերի և համադրողների միասնական աշխատանքի արդյունքում մրցունակ արտադրանք ստեղծել: Անպայման սպառում կլիներ, մարդիկ կունենային աշխատատեղեր, հաշմանդամություն ունեցողներն էլ միայն թոշակի հույսին չէին մնա»,-այսօր Կույրերի միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Հարմոնիա» կույր անձանց ՀԿ ղեկավար, ՀՀ Նախագահի աշխատակազմի աշխատակից Ալբերտ ԱԲԳԱՐՅԱՆԸ: ՀԿ-ի նախագահի խոսքով` բազմաթիվ հիմնախնդիրների կողքին կարևորներից մեկը զբաղվածության հարցն է, ու թեև վերջին մեկ տարվա ընթացքում բավականին աշխատանք է կատարվել ոլորտում, բայց ամենակարևորը` աշխատատեղերի հարցը, դեռևս չի լուծվել:
Ոչ միայն պետական, այլև մասնավոր համակարգում տեսողության խնդիր ունեցողներին աշխատանքի չեն ընդունում: Ինչպես Ա. Աբգարյանն է նշում` ինքը, թերևս, պետական համակարգում աշխատող միակ մարդն է, ու թեև մասնավոր սեկտորում ևս կան հաշմանդամություն ունեցող աշխատողներ, նաև` բջջային օպերատորներ, բայց այնտեղ տեսողական խնդիրներ ունեցողներ չկան, միայն հենաշարժողական խնդիրներ ունեցողներ են։ «Կարծում եմ, որ գործատուները պետք է սրտացավություն դրսևորեն, գնահատեն մարդու փորձը, հնարավորություն տան այդ մարդկանց»,-ասաց նա։
Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հիմնական մասը ապրում է թոշակի հույսին: Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող տեսողական խնդիրներով անձի թոշակը 18 հազար դրամ է, որը, բանախոսի տեղեկացմամբ, հունվարի մեկից 1500 դրամով կավելանա:
Ոլորտում մեկ տարվա գլխավոր ձեռքբերումը` ԱԺ-ում քննարկվող «Հաշմանդամների մասին» օրենքի նախագիծն է, ինչը հույս է ներշնչում, որ առաջիկա տարիներին որոշակի առաջընթաց կապահովվի՝ զբաղվածության հարցերում:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1302

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ